Արջը մտքերի մեջ

Արջ Ծուռթաթը զբոսնում էր քաղաքում։ Երբ անցնում էր Մտքեր կոչվող փողոցով, տեսավ, որ ծիծաղելի մտքերը ինչ-որ բան են կառուցում։ Նրանք մեղրից տուն են սարքում։ Աղյուսի տեղը հաղարջ է, ցեմենտի փոխարեն՝ մեղր։ Տանիքը թխվածքաբլիթից է, իսկ ծխնելույզը՝ պաղպաղակից։ Դուռն էլ տորթից է։ Արջը վրա պրծավ, էնքա՜ն կերավ, էնքա՜ն կերավ, փորը լցրեց, տռզեց։