Շնիկն ու լուսինը

Լինում է, չի լինում մի փոքրիկ շնիկ է լինում: Նա սպիտակ շնիկ էր՝ սև պուտերով: Նա գնում է զբոսնելու, գնում է, գնում և գիշերն ընկնում է: Շնիկը ոչ մի անգամ գիշեր չէր տեսել և հանդիպում է լուսնին: Լուսինը ասում է.                                                                                                                          — Արի ես քեզ  օդ թռցնեմ:

Շնիկն ու լուսինը

Շնիկը համաձայնվում է: Նրանք թռչում են երկինք և տեսնում լիքը աստղեր: Շնիկը հանկարծ տեսնում է իր տիրոջ տունը: Նա փաստորեն կորել էր և շատ է ուրախանում  և վերադառնում է իր տիրոջ մոտ:

Պատմություն տրված բառերով

Դասընկեր, խաղընկեր, ճեպընթաց, անսպասելի, չընկնել, անընդհատ, անշտապ, ռադիոընդունիչ, հյուրընկալել։

Ճամփորդություն ճեպընթացով

Բարև, այսօր ես կպատմեմ իմ դասընկերոջ մասին։ Նրա անունը Միքայել է։ Նա սիրում է վատ ձայներ հանել և գժություն անել։ Երբ մենք ֆուտբոլ ենք խաղում, նա իմ խաղընկերն է։ Մի օր մենք որոշեցինք ճեպընթացով գնալ Սևանա լիճ լողալու։ Ճանապարհին անսպասելի բան պատահեց։ Մի մողես ընկավ Միքայելի գլխին։ Նա վախեցավ և փորձեց մողեսին ցած գցել, բայց մողեսը չընկավ։ Ես բռնեցի մողեսին, մողեսը պոչը թողեց ու գնաց։ Ճանապարհին անընդհատ ծառեր ու սարեր էին հանդիպում։ Ռադիոընդունիչը հաղորդեց, որ մենք հասել ենք Սևանա լիճ։ Անշտապ դուրս եկանք գնացքից։ Գնացինք լողացինք և ուրախացանք։ Երեկոյան հյուրընկալվեցինք Լիլիթի տանը։

Արջը մտքերի մեջ

Արջ Ծուռթաթը զբոսնում էր քաղաքում։ Երբ անցնում էր Մտքեր կոչվող փողոցով, տեսավ, որ ծիծաղելի մտքերը ինչ-որ բան են կառուցում։ Նրանք մեղրից տուն են սարքում։ Աղյուսի տեղը հաղարջ է, ցեմենտի փոխարեն՝ մեղր։ Տանիքը թխվածքաբլիթից է, իսկ ծխնելույզը՝ պաղպաղակից։ Դուռն էլ տորթից է։ Արջը վրա պրծավ, էնքա՜ն կերավ, էնքա՜ն կերավ, փորը լցրեց, տռզեց։

Շփոթն ու տասը

Լինում է, չի լինում մի տասը թիվ է լինում: Մի օր այդ թիվը քայլում էր ու հանդիպեց

Без названия (2)

Շփոթին: Շփոթը հարցնում է.

— Դու ի՞նչ է, երկու թիվն ես:
— Ոչ, չես տեսնում, ես տասը թիվն եմ:
— Իսկ սա ո՞ր քաղաքն է, Անգլիա՞ն է,-շարունակում է հարցնել Շփոթը:
— Ոչ, սա Հայաստան երկիրն է:

Տասն ամեն ինչ ճիշտ ասաց Շփոթին: Նրանք ընկերացան ու բոլոր օրերին զբոսնում էին:

Է-ի և Ե-ի աշխարհները

Без названия (3)Լինում է, չի լինում մի Է տառ է  լինում: Նա միայն գիտեր է տառով բառեր: Մի օր նա մտավ Ե-ի բառերի աշխարհ: Նրան հանդիպեց ե տառը: Նա բարևեց Է-ին.

 

-Բարև Է, դու մտել ես Ե-ի բառերի աշխարհ: Ես Ե-ն եմ:

Է-ն քանի որ չգիտեր ե-ով բառեր նա ասաց.

— Ե, կարո՞ղ եմ ծանոթանալ Ե-ի բառերին:

-Այո,- ասաց Ե-ն:

-Մենք գիտենք Ե տառով բառեր:

-Իսկ ես գիտեմ միայն է տառով բառեր:

-Իսկ հիմա կսովորես ե տառով բառերը: Դրանք են՝ եմ, ես, ենք, եք և են:

-Իսկ է-ով բառերն են՝ էր,էի, էիր, Էինք, էին:

Նրանք ընկերացան և զբոսնեցին իրենց երկու աշխարհներում:

 

Զատիկն իմ ընտանիքում

Ինչպես ենք նախապատրաստվում Սուրբ Հարության տոնին.

ներկում ենք ձվերը,

 

եփում ենք ձուկ ու չամչով փլավ,

թխում՝ կաթնահունց:

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի