Հաշվետվություն մայրենիից․իմ ուսումնական տարին

Այս տարի ևս ունեցա ձեռքբերումներ. ունեցա նոր ուսուցիչներ, շատ ճամփորդեցինք, ավելի խորությամբ ուսումնասիրեցինք քերականությունը, իրականացրեցինք ընթերցողական նախագծեր(Չարենցյան իմ ընթերցարանը, Տերյանական ընթերցարանը, Ինչպես ես իմացա Հովհաննես Թումանյանի մասին, Ընտանեկան ընթերցումներ, Ընթերցումներ, Ամառվա Գիշերվա երազ), ստեղծեցինք լեզվաբանական խաղեր, ծանոթացանք հայտնի գրողների ստեղծագործություններին, գրեցինք մեր ամենամտերիմ ընկերների մասին ( Իմ ընկերը, Իմ ընկեր Շառլը) :

Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես ակտիվ մասնակցեցինք ընտանեկան նախագծերին (Ընտանեկան թարգմանական նախագիծ, Հովհաննես Թումանյան․ Ախթամար Ընթերցողական նախագիծ․Չարի վերջը

Ինձ դուր եկավ նաև «Հազարան հավքը» նախագիծը, որովհետև այդ հեքիաթը շատ հետաքրքիր էր: Ինձ շատ դուր եկավ Արեգի կերպարը, նա քաջ էր և ուժեղ: Հաճույքով նկարեցի Հազարան հավքը: Կարծում եմ իմ նկարը հաջող է ստացվել:

Իմ կարծիքով ես ընդհանուր առմամբ ակտիվ եմ մասնակցել նախագծերին, սակայն երորրդ ուսումնական շրջանում տեմպս մի քիչ թուլացրել եմ, կարող էի ավելի լավ աշխատել: Հիմնական բացթողումները եղել են բացակայությունների ժամանակ:

Տարվա նախագիծը

Տարվա ամենասիրելի նախագիծը իմ թարգմանական նախագիծն է: Պետք է ընտրեինք համացանցից որևէ մուլտֆիլմ, թարգմանեինք այն, ձայնագրեինք թարգմանությունը և կցեինք տեսանյութին, որը ուսումնական նյութ պետք է դառնար կրտսեր սովորողների համար: Որոշեցի ռուսերենից թարգմանել «Песочник» կարճամետրաժ մուլտֆիլմը, որի սցենարի բառերը ես էի գրել, աշխատանքի ամբողջ պրոցեսից մեծ հաճույք ստացա, ստացվեց մի զվարճալի մուլտֆիլմ: Հաճելի էր մուլտֆիլմի հերոսի ձայնով խոսելը և դերի մեջ մտնելը: Հետաքրքիր էր նաև ձայնագրությունը տեսանյութին կցելու պրոցեսը, որի ժամանակ մայրիկիս օգնությամբ ավելի լավ յուրացրեցի խմբագրման ծրագիրը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s