Մինչև դպրոց գնալը մայրիկն ինձ համար շատ է կարդացել Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, բայց ես չգիտեի ով էր այդ հեքիաթների հեղինակը։ Երբ ես առաջին դասարան էի դպրոցում մասնակցեցի Հովհաննես Թումանյանի ընտանեկան նախագծին և ներկայացրեցի «Պոչատ աղվեսը» հեքիաթը։ Դրանից հետո ներկայացրեցինք նաև Թումանյանի մի շարք այլ հեքիաթներ։ Ամենաշատն ինձ դուր եկավ «Չարի վերջը» ստեղծագործությունը, մենք տիկնիկներ էինք պատրաստել և դրանցով բեմադրեցինք այն։ Մինչ օրս ես սիրում եմ կարդալ Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Ահա այն բոլոր ստեղծագործությունները, որոնք մենք մինչ այժմ ներկայացրել ենք
Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը»
Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները»
Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը
Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն”